Անցած շաբաթ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ մտադիր է շարունակել իր աշխատանքն «Արքայական ակումբում»:
Այնուամենայնիվ, երկուշաբթի հայտնի է դարձել, որ պորտուգալացի մասնագետը Լոնդոնի Կենսիգթոն շրջանում առանձնատուն է ձեռք բերել, որը նա վարձակալում էր «Չելսին» մարզելու տարիներին:
Այնուամենայնիվ, երկուշաբթի հայտնի է դարձել, որ պորտուգալացի մասնագետը Լոնդոնի Կենսիգթոն շրջանում առանձնատուն է ձեռք բերել, որը նա վարձակալում էր «Չելսին» մարզելու տարիներին:
Ինչպես տեղեկացնում է El Confidencial-ը, այդ տունը պատկանում էր «կապույտների» սեփականատեր Ռոման Աբրամովիչին, որի դիմաց Մոուրինյոն ռուս գործարարին վճարել է 4.5 մլն եվրո: Մոուրինյոյի խոսքերով` իրեն այնքան է դուր եկել այդ առանձնատանը բնակվելը, որ, իմանալով Աբրամովիչի` այն վաճառելու ցանկության մասին, առանց վարանելու վճարել է պահանջվող գումարը:
«Ռեալի» մարզիչը հայտարարել է, որ Աբրամովիչի հետ գործարքը ֆուտբոլի հետ որևէ կապ չունի:

Комментариев нет:
Отправить комментарий