пятница, 23 марта 2012 г.

«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴԻ» ՀԱՆԳՍՏՅԱՆ ԿՂԶԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՍԱՆՏԻԱԳՈ ԲԵՌՆԱԲԵՈՒԻ» ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՇՏԱԲՈՒՄ




Ֆլորենտինո Պերես. «Երբ «Ռեալի» կղզին բացի իր դարպասները, իր այցելուները կդառնան լեգենդի մի մասը, որը կձգտի լինել հավերժ և ունիվերսալ»: 
«Ռեալ Մադրիդը» և Ռաս-ալ-Կալմահաի կառավարության անդամները հինգշաբթի եղել են «Սանտիագո Բեռնաբեուի» նախագահական շտաբում: Դա պետք է լինի զբոսաշրջության կոմպլեքս և զվարճանքների կենտրոն` ԱՄԷ-ում` «Ռեալ Մադրիդ» բրենդի անվան տակ: Տեղանք այցելել են Ֆլորենտինո Պերեսը և դոկտոր Հեյտեր Մասաեդան: Ժոզե Մոուրինյոն, Իկեր Կասիլյասը, Սերխիո Ռամեսը, Կարիմ Բենզեման, սպրոտային տնօրենը` Միգել Պարդեսան, թիմի առաջին ղեկավարը` Զինեդին Զիդանը, հաստատված կապերի ղեկավարը` Էմիլիո Բուտրագենիոն և նախկին խաղացողները` Սենտամարիան, Պաչին և Ամասիո Ամառոն ևս կատարելիս են եղել իրենց ծառայողական պարտականությունները: 
Ֆլորենտինո Պերես.
«Երբ «Ռեալի» կղզին բացի իր դարպասները, իր այցելուները կդառնան լեգենդի մի մասը, որը կձգտի լինել հավերժ և ունիվերսալ: Մենք կհաղորդենք մեր անունը և պոտենցիալը մի ունիկալ տեղանքի, որի հեռավորությունը Մադրիդից կկազմի չորս ժամ` թռիչքի դեպքում»: 
«Եվս մեկ անգամ «Սանտիագո Բեռնաբեուն» դառնում է կենտրոն, որտեղ քննարկվում են միայն խոստումնալից ծրագրեր: Սպորտային աշխարհը և «Ռեալը» կարծես չունեն սահմաններ: Ֆուտբոլը ֆանտաստիկ մի բան է, որի միջոցով մարդիկ և մշակույթները միախմբվում են: Մեր ակումբի երկրպագուները ամենուր են և չեն հանձնվում: Նրանց երեզանքները մեզ հուզում են ամեն օր: 
«Սանտիագո Բեռնաբեուն» հնարավորություն տվեց «Ռեալին» գնալ սահմաններից դուրս` դրախտային ԱՄԷ: Կուրորտային կղզին կլինի սպորտային և զբոսաշրջության բարձր մակարդակի կոմպլեքս: Այն կլինի 50 հեկտար, որում զբոսաշրջությունը և սպորտը կստիպի միլիոնավոր մարդկանց գալ որակի ետևից»: 
«Սա մի շանս է, որը կմեծացնի հետաքրքրությունները այս ակումբի նկատմամբ Ասիայում և Մերձավոր Արևելքում, որում կիրքը ակումբի նկատմամբ ակնհայտ է: Մեր համագործակցությունը դառնում է էլ ավելի ուժեղ և մենք հպարտ ենք դրանում: «Ռեալ Մադրիդը» և Ռաս-ալ-Կալմահի ղեկավարները ուզում են` փոխանցել կիրք «Ռեալի» նկատմամբ»: 
Լուիս Արմանդ դե Ռուժը և RAK Marjan Island Football CEO-ն կազմեցին կոմպլեքսի մեջ ներառվելիք կենտրոններ, որոնք են` զվարճանքների կենտրոն, աշխարհում առաջին մարզադաշտը բաց ծովի ափին, «Ռեալի» թանգարանը, բազում սպորտային կոմպլեքսները և բարձր մակարդակի հյուրանոցները: 
Այս ծրագիրը պահանջեց մեկ միլլիարդ ամերիկյան դոլլար, որի շինարարությունը, սպասելիքների համաձայն, կավարտվեն 2015 թվականի հունվար ամսին: Դա աշխարհում առաջին սպորտային կոմպլեքսն է` արհեստական կղզու վրա: Դա նաև կլինի առաձին զբոսաշրջության կենտրոնը` «Ռեալի» ապրանքանիշի տակ:


Комментариев нет:

Отправить комментарий