понедельник, 12 марта 2012 г.

«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ԲԿՄԱ»... ԴՈՒՔ ԵՔ ԽԱՂՈՒՄ


«Ռեալ Մադրիդին» բավարար չէ այն, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կերտեց պատմական ռեկորդ. «Ռեալ Մադրիդը» ցանկանում է հասնել մինչև մյունխենյան եզրափակիչ, որի ճանապարհը լեփ-լեցուն է «ճակատամարտերով»: Դրանցից մեկը չորեքշաբթի օրը կայանալիք՝ «ԲԿՄԱ»-ի դեմ հանդիպումն է: Հագե´ք Ալոնսոյի խաղակոշիկները, դրե´ք Կասիլյասի ձեռնոցները, ցուցադրե´ք Մարսելոյի կախարդանքը կամ մարմնավորեք այն ոգին, որը ցուցաբերում է Իգուաինը գոլ հեղինակելուց հետո. թիմն իրապես ցանկանում է լինել իսկական աստղ չորեքշաբթի օրը:
1980-ականների՝ «Սանտիագո Բեռնաբեուի» մարզադաշտի մթնոլորտը երկյուղ առաջացրեց մրցակիցների մոտ ու ամբողջ Եվրոպայում: Երկու օր հետո նույնը պետք է կրկնել: «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստները միշտ էլ «գազանի» պես են եղել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, ու հիմա նրանք անձամբ են կոչ անում երկրպագուներին՝ վախեցնելու հերթական մրցակցին: Կասիլյասը, Մարսելոն, Ալոնսոն, Պեպեն, Իգուաինը խնդրում են ձեր աջակցությունը...
«Ես ուզում եմ՝ դուք լինեք իմ ոտքերը»,- խնդրում է Ալոնսոն, իսկ Կասիլյասը ցանկանում է, որ դուք լինեք իր ձեռքերը: Մարսելոն ուզում է տեսնել իր կախարդանքը ձեր մեջ: Իսկ ահա Իգուաինը ցանկանում է, որ դուք ունենաք իր ոգին: «Մենք ուզում ենք հաղթել, իսկ ինչ վերաբերում է ձեզ՝ խաղալ մեզ հետ,- ասում է Պեպեն՝ հավելելով.- չորեքշաբթին այն օրն է, երբ դուք խաղացողներից մեկն եք լինելու»:

Комментариев нет:

Отправить комментарий