среда, 28 марта 2012 г.

ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ, ՔԱՆԻ ՈՐ ԼԱՎ ԽԱՂԱՑԻՆՔ»


Իսպանական «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիպրական «ԱՊՈԵԼ»-ի նկատմամբ տարած 3:0 հաշվով հաղթանակից հետո ասել է հետևյալը:
«Այսօր մենք հաղթեցինք, քանի որ լավ խաղացինք: «ԱՊՈԵԼ»-ը պաշտպանությունում շատ լավ գործեց: Ընթացիկ մրցաշրջանում «ԱՊՈԵԼ»-ն ֆանտաստիկ խաղ է ցուցադրում: Այսօր մենք պարտավոր էինք մեր լավագույն խաղը ցուցադրել դրական արդյունքի հասնելու համար: Երբ խաղադաշտ դուրս եկան Մարսելոն և Կական, մրցակիցն արդեն հոգնել էր և փոխարինումները որոշիչ դեր ունեցան: Այսօր մենք մեծ հարգանքով վերաբերվեցինք մեր մրցակցին, նույնը կլինի նաև «Սանտյագո Բերնաբեուում»: Այս մրցաշրջանում «ԱՊՈԵԼ»-ը Չեմպիոնների լիգայի գլխավոր թիմն է»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Комментариев нет:

Отправить комментарий