воскресенье, 18 марта 2012 г.

ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՇԱՐԺՄԱՆ ԼԻԴԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ՀԵՏ


Երկրպագուների La Peña Carabaña շարժման լիդեր Ռուֆինո Գարսիան համաձայնվել է Ժոզե Մոուրինյոյի հետ:

Հիշեցնենք, որ «սերուցքայինների» մարզիչը ոչ մեկ անգամ հայտարարել էր, որ երկրպագուները ոչ այնքան ջերմորեն են աջակցում թիմին:
Այժմ Գարսին հայտարարել է. «Մոուրինյոն ճիշտ է այդ հարցում: Շատ երկրպագուներ գալիս են մարզադաշտ, կարծես եկել են օպերա կամ թատրոն: Այնպես որ, մարզիչը այս իմաստով ճիշտ է, բայց մենք նաև պետք քննարկենք տոմսերի գների հարցը»:
«ԲԿՄԱ-ի հետ հանդիպման ժամանակ մարզադաշտում կար 10՛000 ազատ տեղ գների պատճառով, որոնք այնքան էլ ադեկվատ չէին»:
«Այդ հանդիպմանը աջակցությունը լավագույններից չէր, բայց մարզիչը կարող է վստահ լինել, որ ՉԼ հիպոթետիկ կիսաեզրափակչում «Բավարիայի» դեմ «Սանտիագո Բեռնաբեուն» կդառնա «եռացող կաթսա»»:
«Մենք միշտ աջակցել ենք թիմին, երբ այն դրա կարիքն ունեցել է: Մենք եղել ենք թիմի հետ և կլինենք միշտ, նույնիսկ վատ ժամանակներում»:

Комментариев нет:

Отправить комментарий