Երեսնհինգամյա ֆուտբոլիստը, ով նախկինում խաղացել է «Ռեալում», հանրությանը ի ցույց դրեց իր հումորի անմեկնելի զգացումը՝ խոսելով երեկ կայացած խաղում Սերխիո Ռամոսի հետ կապված դրվագի մասին(այդ դրվագում Ռամոսը ձեռքով փակեց գնդակի՝ դեպի դարպասն ընթացքը):
Կատակելով այդ դրվագի շուրջ՝ Գուտին գրել է. «Ռամոսը հրաշալի դարպասապահ է»: Նկատենք, որ այդ դրվագից հետո կարող էր անդառնալի լինել խաղը «արքայական» թիմի համար, քանի որ խաղի վերջնամասն էր, իսկ հաշիվը 2-3 էր հօգուտ «բլանկոսների»: Սակայն մրցակցի խաղացողի հարվածից հետո Ռամոսը մերթ ոտքով, մերթ ձեռքով հեռացրեց գնդակն ու փրկեց թիմին վերահաս գոլից:
«Բետիսը», այնուամենայնիվ, համոզված է, որ ոչ միայն Ռամոսի, այլև Ալոնսոյի հետ կապված դրվագում կար ձեռքով խաղ:
Գուտին իր «Twitter»-ի էջում այսպես է կատակել վերոնշյալ՝ Ռամոսի հետ կապված դրվագի շուրջ. «Գերազանց խաղ՝ «Ռեալից» ու «Բետիսից», ու գերազանց կասեցում՝ Ռամոսի կողմից: Վերջին վայրկյանին իմ ընկերն ինքն իրեն ապացուցեց, որ գերազանց պաշտպան ու գերազանց դարպասապահ է»:
Հիմա արդեն «արքայական» ակումբը առաջ է «Բարսելոնայից» տասներեք միավորով՝ չնայած կատալոնական թիմը այսօր դեռ հանդիպում ունի անցկացնելու:

Комментариев нет:
Отправить комментарий