Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի «Ռեալ Սոսեդատի» հետ հանդիպումից հետո (5:1), հայտարարել է, որ վստահ է «արքայականի» վերջնական հաջողության վրա:
«Մենք գոհ ենք: «Ռեալը» ունի 6 միավորի առավելություն, իսկ թիմը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում: Այնպես, որ կարելի վստահ լինել վերջնական հաջողության վրա:
Լինում են հանդիպումներ, երբ թիմը չի կարողանում հաղթանակ տանել: Սակայն թե' «Մալագայի» և թե' «Վիլյառեալի» հետ խաղերում մենք արժանի էինք հաղթանակի: Բայց հիմա այդ մասին չենք մտածում, քանի որ առջևում Չեմպիոնների լիգան է»,- Բուտրագենիոյի խոսքերն է մեջ բերում AS-ը:

Комментариев нет:
Отправить комментарий