Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղից առաջ ԲԿՄԱ-ի պաշտպան Վասիլի Բերեզուցկին իր կարծիքն է հայտնել bobsoccer.ru կայքի հետ զրույցում առաջիկա հանդիպման մասին:
«Ժամանակակից ֆուտբոլում «Բարսելոնան» և «Ռեալը» շատ ավելի առաջ են մնացած թիմերից, դրա համար էլ պետք չէ խոսել մեր հակառակորդի ուժի մասին: Մենք պետք է ներդնենք մեր ուժերի 100 տոկոսը, թեև դա քիչ կլինի, ուրեմն անհրաժեշտ կլինի 110 տոկոս:
Անհրաժեշտ կլինի նաև բախտի գործոնը, այն մեր կողմը պետք է լինի, որովհետև առանց նրա օգնության «Ռեալի» դեմ անհնար կլինի: Իսկ «Սանտյագո Բեռնաբեուում» չենք պատրաստվում միայն պաշտպանվել, որովհետև նույնիսկ 0:0 հաշիվը մեզ չի բավարարում: Անհրաժեշտ է գոլ խփել:
Երկու շաբաթ առաջ մենք լիովին արժանի կերպով ոչ ոքի ավարտեցինք հանդիպումը «Ռեալի» դեմ: Ես հավատում եմ ընդհանուր հաջողությանը: ԲԿՄԱ-ն կարող է դիմակայել մադրիդցիներին:

Комментариев нет:
Отправить комментарий