Ինչպես հայտնում է իսպանական AS հրատարակությունը, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի ԲԿՄԱ-ի դեմ խաղին:
Ավելին, ֆրանսիացի հարձակվողը, ով վնասվածք էր ստացել բանակայինների դեմ առաջին խաղում, ամենայն հավանականությամբ խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում:
Բացի այդ հաղորդվում է, որ մադրիդցիների մեկնարկային կազմում կլինի նաև Լասսանա Դիարան, ով պաշտպանության աջ եզրում կփոխարինի Ալվարո Արբելոային:

Комментариев нет:
Отправить комментарий