«Բետիսի» հետ խաղը 61-րդն էր Լա լիգայի շրջանակներում, որոնցից 50-ում Կական թիմի հետ հասել է հաղթանակի: Դա նշանակում է, որ մասնակցած խաղերի 82%-ում «Ռեալը» հաղթանակ է տարել:Իր նորամուտը և առաջին հաղթանակը Լա լիգայում նա նշել է 2009 թվականի օգոստոսի 28-ին՝ «Դեպորտիվոյի» դեմ խաղում:
Առաջին մրցաշրջանում՝ որպես մադրիդիստ Կական մասնակցել է 25 խաղի, որոնցից քսանմեկում «Ռեալը» հաղթել է, այդ մրցաշրջանում Կական խփել է 8 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում:
Երկրորդ մրցաշրջանում հասել է 10 հաղթանակի (մասնակցել է ընդհամենը14 խաղի, քանի որ վնասվածքները խանգարում էին նրան), այդ մրցաշրջանում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Այս մրցաշրջանում Կական արդեն տոնել է 19 հաղթանակ՝ անցկացրած 22 խաղերում, որոնցում դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Комментариев нет:
Отправить комментарий