воскресенье, 25 марта 2012 г.

Իսպանիայի առաջնություն. 29-րդ տուր. Գոլային հրավառություն Մադրիդում, Ռեալը հաղթում է Սոսյեդադին (Վիդեո)


Այն պահին, երբ «Ռեալն» ու «Ռեալ Սոսյեդադը» մտան «Սանտյագո Բեռնաբեու», «Արքայական ակումբի» և «Բարսելոնայի» միավորների տարբերությունը հասել էր երեքի: 

Մադրիդը ուղղակի լարված էր, քանի որ չկար նաև Մոուրինյոն, որովհետև որակազրկված էր մեկ խաղով: Բայց Մադրիդը սպասում էր շատ արագ գոլի, որպեսզի նյարդային խաղ չստացվի:

«Ռեալը» այդպես էլ վարվեց և առաջին ճնշումն ավարտվեց Իգուաինի խփած գնդակով, հետո փայլեց Ռոնալդուն, իսկ ավելի ուշ Բենզեման հիանալի կատարումով երրորդ անգամ ստիպեց հյուրերին` խաղը վերսկսել կենտրոնից: Բայց մինչ ընդմիջում Պրիետոն հեռվից հարվածեց դարպասին և գնդակը, ճանապարհին դիպչելով Ռամոսի գլխին,՝ մխրճվեց Կասիլիասի պաշտպանած դարպասում:
Դեռ նոր էր սկսվել երկրորդ կեսը, երբ Բենզեման դեմ առ դեմ հայտնվեց դարպասապահ Բրավոյի դեմ և չորրորդ գնդակը խփեց իր թիմի համար, իսկ քիչ անց իր խաղընկերոջից հետ չմնաց Ռոնալդուն՝ հաշիվը դարձնելով 5:1:




Ռեալ  -  Ռեալ Սոսյեդադ` 5:1  (3:1)       
1:0-Իգուաին՝6, 2:0-Ռոնալդու՝32, 3:0-Բենզեմա՝40, 3:1-Ռամոս (ինքնագոլ՝41), 4:1-Բենզեմա՝49, 5:1-Ռոնալդու՝56

Комментариев нет:

Отправить комментарий