понедельник, 26 марта 2012 г.

ԼԱ ԼԻԳԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌՈՆԱԼԴՈՒՆ ԽՓԵՑ ԻՐ 101-ՐԴ ԳՈԼԸ


























Կրիշտիանու Ռոնալդուն խփեց իր 101-րդ գոլը` այս առաջնության իր 92-րդ պաշտոնական հանդիպման` «Ռեալ Սոսյեդադի» հետ պայքարում դառնալով դուբլի հեղինակ: Ճիշտ է առաջնության ավարտին դեռ 9 խաղ կա, սակայն նա արդեն 6 գոլով գերազանցել է անցած մրցաշրջանի իր իսկ ռեկորդը: 
«Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպման 32-րդ րոպեին Կակայի երկար փոխանցումն ավարտվեց Կրիշտիանու Ռոնալդուի հիանալի գոլով, որը նրա 100-րդ գոլն էր` որպես Մադրիդիստ: Դա նրա 34-րդ գոլն էր այս մրցաշրջանում, որտեղ նա խփել է 1.1 գոլ յուրաքանչյուր խաղում: 
Լա Լիգայի 2009/10 մրցաշրջանում Կրիշտիանուն 26 գոլի հեղինակ է դարձել` սահմանելով նոր ռեկորդ` 40 գոլ մեկ մրցաշրջանում, որը նրան հնարավորություն տվեց նվաճել Պիչիչին և «Ոսկե Խաղակոշիկը»: Ռոնալդուն նաև գերազանցեց ինքն իրեն` խփելով 4 գոլ անցած մրցաշրջանում «Ռասինգի» և «Սևիլիայի» դեմ հաղթանակներում:

Комментариев нет:

Отправить комментарий