Կարիմ Բենզեման Ֆրանսիայի հավաքականի մարզման ժամանակ թեթև հարված է ստացել կոճի հատվածում և ապահովության համար նա հրաժարվել է շարունակել մարզումը:
Բայց Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան շտապում է հայտնել, որ հարվածը թեթև է եղել ու Բենզեման չի շարունակել մարզումը բացառապես ապահովության նորմերից ելնելով: Ամենայն հավանականությամբ Բենզեման պատրաստ կլինի օգնել իր թիմին, որը Լորան Բլանի ղեկավարությամբ սեպտեմբերի 2-ին ու 6-ին ընտրական փուլի խաղեր կանցկացնի Ռումինիայի ու Ալբանիայի դեմ:

Комментариев нет:
Отправить комментарий