среда, 24 августа 2011 г.

Ռեալը հաղթել է Գալաթասարային


Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ Սանտյագո Բերնաբեուի գավաթի շրջանակներում անցկացվող ընկերական հանդիպմանը պարտության է մատնել «Գալաթասարային»։


Առաջինը հաջողության են հասել հյուրերը։ Թուրքերի կազմում 10-րդ րոպեին աչքի է ընկել Ինանը։ 34-րդ րոպեին Ռամոսին հաջողվել է հավասարեցնել հավասարակշռությունը, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում հաղթական գոլը խփել է Բենզեման։

Այսպիսով, սկսած 1979թ–ից, "Արքայական ակումբն" այս տիտղոսը նվաճեց 22–րդ անգամ։


«Ռեալ» - «Գալաթասարայ» - 2։1

Գոլերը՝ Ինան (10՛), Ռամոս  (34՛), Բենզեմա  (53՛)

Комментариев нет:

Отправить комментарий