Ռոյստոն Դրենտեն կարիերան կշարունակի «Էվերթոնում»: Հոլանդացի խաղացողը, ով չի մտնում Մոուրինյոյի պլանների մեջ, ակումբի կողմից ստացել է ազատ խաղացողի կարգավիճակ, քանի որ այսպես թե այնպես չէր խաղա գալիք մրցաշրջանում:
Դրենտեն, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով խաղաց «Հերկուլեսում», «Ռեալին» միացել էր 2007 թվականին Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում փայլելուց հետո: Բայց «Մադրիդում», որը նրա համար վճարեց 14 մլն եվրո, նա երկրորդական դեր ուներ ու դաշտ էր դուրս գալիս քիչ դեպքերում:

Комментариев нет:
Отправить комментарий