среда, 31 августа 2011 г.

ՕԶԻԼԸ ՌՈՆԱԼԴՈՒԻՆ ԱՄԵՆԱՇԱՏ ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆ Է


Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը Ռոնալդուին 13 գոլային փոխանցում է կատարել: 
Մեսութ Օզիլը ևս մեկ արդյունավետ փոխանցում կատարեց Ռոնալդուին «Սարագոսայի» դեմ խաղում ու դարձավ վերջինիս ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը: Գերմանացին Ռոնալդուին գոլային փոխանցում կատարեց վերջինիս առաջին գոլի ժամանակ: Օզիլը «Ռեալ»-«Սարագոսա» խաղի փոխանցումների վարպետն էր: 
Օզիլի և Ռոնալդուի հարձակման զույգը աշխարհի լավագույն զույգերից մեկն է: Օզիլը նախորդ մրցաշրջանում Ռոնալդուին կատարել էր գոլային 12 փոխանցում, ինչն էլ մեծապես օգնեց Ռոնալդուին խփել 53 գնակ մեկ մրցաշրջանում և դառնալ լավագույնը «Ռեալի» պատմության ընթացքում մեկ մրցաշրջանում խփած գնդակների քանակով: «Սարագոսայի» դեմ խաղի ժամանակ Օզիլը Ռունալդուին կատարեց 13-րդ գոլային փոխանցումը: 
Օզիլը «Ռեալում» սկսեց վերելք ապրել և առաջ գնաց առանց կանգնելու: Նա նախորդ մրցաշրջանում Եվրոպայի լավագույն գոլային փոխանցում կատարող ֆուտբոլիստն էր (26 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում): Հոյակապ մրցաշրջան անցկացնելու պարգևն էլ «արքայական» գավաթի հաղթելն էր: 
Կիսապաշտպանը թիմի շարժիչն է: Նրա անհավանական դիրքային փոփոխությունները, դաշտը տեսնելու փայլուն ունակությունը նրան դարձրել է Մոուրինյոյի թիմի կարևորագույն խաղացողներից մեկը: Օզիլը նաև շատ լավ պաշտպանվում է, ինչում և համոզվեցինք կիրակի օրվա խաղի ժամանակ, որտեղ ֆուտբոլիստը լավ պաշտպանվելուց հետո արագ հակագրոհ կազմակերպեց և վճռեց «Ռեալ»-«Սարագոսա» հանդիպման ելքը: 
Օզիլի հիանալի տաղանդը գնահատում են ոչ միայն «Ռեալի» համակիրներն ու ֆուտբոլիստները: «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, «Բեշիկթաշի» ներկայիս խաղացող Գուտին նույնպես արտահայտել է իր համակրանքը Օզիլի խաղի վերաբերյալ twitter-ի իր միկրոբլոգում: 
«Ռեալ»-«Սարագոսա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Օզիլն է: Ես հիանում եմ նրա խաղով»,- ասել է Գուտին: 

Комментариев нет:

Отправить комментарий