«Մենք կարողացանք հասնել այս արդյունքին, քանի որ պայքարեցինք մինչև վերջին րոպեն»:
Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Ռեալ»-«Սարագոսա» հանդիպումը, որտեղ «Ռեալը» վեց անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:
«Ռեալը» պետք է խաղա շատ լուրջ, որպեսզի ցանկալի արդյունքի հասնի: Գոլերի նման տարբերությունը խաղում միայն մեկ բանի ապացույցն է. «Ռեալը» խաղաց հոյակապ ֆուտբոլ: Սակայն այդուհանդերձ պետք չի թերագնահատել նաև մրցակցին: Ագիրեն ուներ դիրքային լուրջ կորուստներ: Բրաուլիոն և Ռուբեն Միկաելան շատ լավ ֆուտբոլիստներ են: Ես նաև շատ լավ եմ ճանաչում Մաթեոսին և Խուան Կառլոսին, քանի որ վերջիններս «Ռեալի» ակադեմիայի սաներ են: «Ռեալը» խաղաց շատ լուրջ և հավասարակշռված խաղ: Արդեն խաղը լիովին կորած էր «Սարագոսայի» համար, երբ «Ռեալը» հաղթում էր 0-2 հաշվով: Մենք կարողացանք հասնել այս արդյունքին, քանի որ պայքարեցինք մինչև վերջին րոպեն»:
«Ռեալը» նոր մրցաշրջանը սկսում է հաղթանակով, իսկ նախորդում մենք մրցաշրջանը մեկնարկել էինք ոչ-ոքիով: Կարելի է կատարել խաղի ընդհանուր վերլուծում: Մենք նախորդ մրցաշրջանում վաստակեցինք ընդամենը մեկ միավոր առաջին խաղում, իսկ այս տարի հաղթեցինք նման խոշոր հաշվով»:
«Սարագոսան» գնել է տաս նոր ֆուտբոլիստներ: Նրանց ժամանակ է հարկավոր, որպեսզի հարմարվեն նոր թիմին: Նույն խնդիրն ուներ նաև «Ռեալը» անցյալ տարի: Այդ պատճառով էլ նրանց համար դժվար է պայքարել «Ռեալի» դեմ: Ես կարծում եմ, որ առաջնությունը նրանց համար կսկսվի մյուս շաբաթվանից, երբ նրանք կբախվեն ուրիշ հակառակորդների դեմ»:

Комментариев нет:
Отправить комментарий