Եթե բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը հաճույքով կտեղափոխվեր ինչպես Մադրիդի «Ռեալ», այնպես էլ կատալոնյան «Բարսելոնա», ապա նրա հայրը ավելի հստակ նախասիրություններ ունի, հայտնում է AS-ը։Նա Եվրոպայի լավագույն թիմ է համարում Մադրիդի «Ռեալը»։
«Ռեալը», անկասկած, բոլոր չափանիշներով Եվրոպայի լավագույն ակումբն է։ Դա վերաբերում է ինչպես ակումբային համակարգին, այնպես էլ նրան, թե ինչպես են այնտեղ վերաբերում իրենց ֆուտբոլիստներին», - հայտարարել է խաղացողի հայրը։
Հիշեցնենք, որ վերջերս Նեյմարը հայտարարել է, որ ապագայում իր կարիերան շարունակելու համար նա կարող է ընտրել ինչպես կատալոնական «Բարսելոնան», այնպես էլ՝ Մադրիդի «Ռեալը»։
Комментариев нет:
Отправить комментарий