«Կամպ Նոուում» կայացած Իսպանիայի սուպերգավաթի պատասխան հանդիպումից հետո Ժոզե Մոուրինյոն մեկ անգամ ևս անդրադարձել է «Բարսային» և մրցավարությանը, հայտնում է sovsport.ru–ն։«Ես չեմ քննադատում, այլ պարզապես փաստն եմ արձանագրում։ Երկրորդ խաղակեսում դաշտում չկային գնդակ մատուցող երեխաներ,- նշել է «Ռեալի» գլխավոր մարզիչը,- Ընդհանրապես դա հատուկ է միջակ ակումբներին, որոնք ֆինանսների հետ խնդիրներ ունեն»։
«Մրցավարը ինչպես ճիշտ է գտնում՝ կարող է պատժել խաղացողներին, բայց Պեպեն զգուշացվեց զուտ խաղային իրադրությունում։ Ես հպարտանում եմ իմ տղաներով։ Ճիշտ է, նրանք պարտվեցինք, բայց տղամարդավարի էին պայքարում, և մրցակցի ամեն հպումից վայր չէին ընկնում»։
Комментариев нет:
Отправить комментарий